ՉԼ. Ռեալի վստահ հաղթանակը, Տոտենհեմն ուժեղ էր Բորուսիայից
ՍպորտՉեմպիոնների լիգայի 2017/18թթ. խաղարկության H խմբի 1-ին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունեց Նիկոսիայի ԱՊՕԷԼ-ին և հաղթեց 3:0 հաշվով:
Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց «արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 51-րդ րոպեին պորտուգալացին կրկնապատկեց «սերուցքայինների» առավելությունը` նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացնելով: 61-րդ րոպեին Սերխիո Ռամոսը շրջադարձ հարվածով հաշիվը դարձրեց խոշոր` 3:0:
Մրցաշարի երկրորդ տուրում «Ռեալը» կհյուրընկալվի Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին:
«Ռեալ»-ԱՊՕԷԼ` 3:0
Գոլերը` Ռոնալդու (12, 51, 11 մետրանոց), Ռամոս (61)
Խմբի մյուս խաղում «Տոտենհեմը» «Ուեմբլիում» ուժեղ գտնվեց Դորտմունդի «Բորուսիայից»: «Շնաձկները» 3 գնդակ ուղարկեցին «մեղուների» դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը:
Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը: Մեկ անգամ աչքի ընկավ Սոն Հին Մինը: Դորտմունդի «Բորուսիայի» միակ գոլը խփեց Անդրեյ Յարմոլենկոն:
Նշենք, որ երկրորդ տուրում «Տոտենհեմը» կհանդիպի ԱՊՕԷԼ-ին:
«Տոտենհեմ»-«Բորուսիա»` 3:1
Գոլերը` Մին (4), Քեյն (15, 60) - Յարմոլենկո (11)