Պոլ Պոգբան բաց կթողնի 4-6 շաբաթ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան չի կարողանա դուրս գալ խաղադաշտ 4-6 շաբաթ, հաղորդում է BBC-ն: 24-ամյա ֆուտբոլիստը ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել «Բազելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում (3:0):
Պոգբան չի կարողանա օգնել նաեւ Ֆրանսիայի հավաքականին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում: Հոկտեմբերի 7-ին ֆրանսիացիները կմրցեն Բուլղարիայի, հոկտեմբերի 10-ին՝ Բելառուսի հավաքականի հետ: