Օրգազմին խանգարող գործոնները
LifestyleՄասնագետները հավաստիացնում են, որ կնոջ օրգազմը սեքսում ամենաարդիական խնդիրներից է:
Կնոջ անօրգազմիայի համար չի կարելի մեղադրել միայն տղամարդկանց: Անօրգազմիային նպաստող գործոններ կան, որոնք բացարձակապես կապ չունեն տղամարդկանց հետ:
1.ԹՈՒՅԼ ՄԿԱՆՆԵՐ
Մենք հաճախակի մարզում ենք մեր մարմնի մկանները, բայց որպես կանոն չենք մարզում հեշտոցի մկանները: Մինչդեռ կնոջ օրգազմը մկանային պարզ կծկում է:
2.ՍԹՐԻՆԳԵՐ, ԿՈՐՍԵՏՆԵՐ...
Դրանք շատ գայթակղիչ տեսք ունեն, բայց վստահեցնում եմ, եթե փոխարինեք բամբակյա ներքնազգեստով կամ շորտատիպ տարբերակներով, սեքսուալ վամպիր դառնալու շանսերն անգամներով կմեծանան:
3.ՓԱՓՈՒԿ ԱՐՋՈՒԿ
Հոգեբանները պնդում են, որ ննջասենյակում փափուկ խաղալիքների, մանկական իրերի ներկայությունը սեքսի ամենամեծ թշնամիներից են: Սա շատ տրամաբանական է. այս ողջ «մանկապարտեզը» մեզ գցում է մանկության ու հետեւաբար, այդ տարիքում սեքսուալ տաբուների գիրկը:
4.ԱՆԿԱՆՈՆՈՒԹՅՈՒՆ
Հազվադեպ սեքսը բերում է հեշտոցի առաձգականության նվազմանը, քսուք արտադրող գեղձերի աշխատանքի խաթարմանը: Կայուն օրգազմի համար կայուն փորձ է պետք:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: