Ժոզե Մոուրինյու. Զլատան Իբրահիմովիչը պետք է խելագար բաներ չանի
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կոչ է արել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին չփորձել արագացնել դաշտ վերադառնալը:
«Նրա կարիքն ունենք և սպասում ենք, սակայն Զլատանը պետք է համբերատար լինի, առանց էմոցիաների և խելագար բաների: Գիտեմ, որ նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ, սակայն ամեն ինչ պետք է լինի աստիճանաբար:
Ցանկանում ենք Իբրահիմովիչի վերադարձը, և որ նա լավագույն մարզավիճակում լինի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ծնկի ծանր վնասվածք էր ստացել ապրիլին: