Զինեդին Զիդանը խոստովանել է, որ չէր կարողանա Սերխիո Ռամոսի նման գոլ խփել
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է պաշտպան Սերխիո Ռամոսի խփած գնդակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ԱՊՕԷԼ-ի հետ խաղում:
«Չէի կարող նման գոլեր խփել, այդպիսի բան քչերին է հաջողվում: Սերխիոն սովորաբար մրցակցի դարպասը գրավում է գլխի հարվածով: Այդ հարվածը մի քիչ անսովոր էր»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «Marca»-ն:
Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» հաղթել էր 3:0 հաշվով: