Արտակարգ դեպք Հրազդանում. Երիտասարդ կինն ընկել է 5-րդ հարկից
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: NEWS.am-ի թղթակիցը Հրազդանից հաղորդում է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչուհին (մոտ 30 տարեկան), ընկել է 94-րդ շենքի 5-րդ հարկից:
Դեռեւս պարզ չի արդյոք տեղի ունեցածն ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար:
Այս պահին կինը գտնվում է Հրազդանի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է: