Ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն երեք մարզուհի
ՍպորտՀայաստանի ծանրամարտի աղջիկների պատանեկան հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերի 23-30-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Պրիշտինա մեկնելու են երեք մարզուհի: 15 տարեկանների պայքարին կմասնակցեն 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանըեւ 75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը, նույնպես 75 կգ քաշային Աիդա Մանուկյանը հանդես կգա 17 տարեկանների առաջնությունում: