Ռեալի կիսապաշտպանը բաց կթողնի 2 ամիս
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը բավականին լուրջ վնասվածք է ստացել ՉԼ-ի 2017/18թթ. խաղարկության խմբային փուլի` ԱՊՕԷԼ-ի հետ (3:0) կայացած խաղում:
Խորվաթը հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում ստիպված է եղել փոխարինվել:
Ըստ «Marca»-ի` Կովաչիչը վնասել է աջ ոտքի ջիլը և բաց կթողնի շուրջ 2 ամիս:
23-ամյա ֆուտբոլիստը խուսափել է ջլի կտրվածքից, հակառակ դեպքում նրան պետք է վիրահատեին:
Ընթացիկ մրցաշրջանում Կովաչիչը մասնակցել է 5 խաղի: