Էդեն Ազարը կերկարաձգի պայմանագիրը Չելսիի հետ
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն:
Ինչպես տեղեկացնում է «Tuttomercatoweb»-ը, դա տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Սպասվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը: Գործող պայմանագիրն ավարտվում է 2019-2020 մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ Ազարը «Չելսիում» է խաղում 2012 թվականից: Անցկացրած 251 խաղում նա խփել է 72 գնդակ և կատարել 62 արդյունավետ փոխանցում: