Ռեալի պաշտպան Մարսելոյի որակազրկումը կրճատվել է
ՍպորտՄադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոյի որակազրկումը կրճատվել է մեկ խաղով,- տեղեկացնում է «AS»-ը:
Բրազիլացին որակազրկվել էր 2 խաղով, սակայն «արքայական ակումբի» բողոքարկումից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ պատիժը կրճատվել է մեկ խաղով:
Հիշեցնենք, որ 29-ամյա եզրայինն Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի` «Լևանտեի» (1:1) հետ խաղում հեռացվել էր մրցակցի ֆուտբոլիստի դեմ կոպիտ խաղի համար:
Այսպիսով, Մարսելոն բաց կթողնի միայն «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը, որը կկայանա սեպտեմբերի 17-ին: