Դաումը հեռացել է Ռումինիայի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից
ՍպորտՌումինիայի ընտրանու գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը լքել է իր զբաղեցրած պաշտոնը,- տեղեկացնում է «Sky.de»-ն:
63-ամյա մասնագետը խզել է իր պայմանագիրը Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
Հաղորդվում է, որ գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը Դան Պետրեսկուն է:
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի որակավորման փուլի E խմբում Հայաստանի ընտրանին երկու հանդիպում է անցկացրել Ռումինիայի հավաքականի հետ և պարտվել այդ խաղերում (0:5, 0:1):