Կծոտո՞ւմ եք եղունգների շրջակա մաշկը․ կարդացեք սա
LifestyleԿան մարդիկ, ովքեր սովորություն ունեն եղունգների շրջակա մաշկը կծոտել և չեն կարողանում դրանից ազատվել: Այդ սովորության վտանգի մասին կպատմենք ստորև:
Դա հաճախ կապված է տագնապային խանգարումների հետ, վերք է առաջացնում եղունգների շուրջը: Դա ոչ միայն վատ տեսք ունի, այլև կարող է ավելի լուրջ բանի վերածվել՝ դերմատոֆագիայի, որը կարող է վտանգավոր լինել և մշտապես վնասել: 
Եղունգների շրջակա վերքերը սաղմերին թույլ են տալիս ներթափանցել օրգանիզմ, իսկ թուքը ռիսկի ևս մեկ գործոն է ավելացնում՝ երբեմն վարակներ առջացնելով: Վատագույն դեպքում՝ նյարդերի վնասում:
Ավելի լավ է՝ հնարավորինս շուտ հրաժարվել այդ սովորությունից՝ նախքան վնասումը մշտական կդառնա: