ՊԵԿ-ը շուրջ 2.8 մլրդ դրամի ռիսկեր է բացահայտել
ՏնտեսությունՊետական եկամուտների կոմիտեն տարեսկզբից 100 մլն դրամ եւ ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած 4537 հարկ վճարողի մոտ առկա ստվերի գնահատման աշխատանքներ է իրականացնում:
ՊԵԿ-ից հայտնում են, որ վերլուծությունների արդյունքում տվյալ խմբից 2272 տնտեսվարողի մոտ կոմիտեն ռիսկեր է վեր հանել, ինչի արդյունքում գնահատված ստվերի հիման վրա հաշվարկված պետական եկամուտների միջին ամսական ռիսկը 2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 2.8 մլրդ դրամ, իսկ 1732 հարկ վճարող գնահատվել է ոչ ռիսկային:
Ռիսկային համարված հարկ վճարողներին առաջարկվել է սեղմ ժամկետում ներկայացնել ճշտված հաշվարկներ եւ կամավոր վճարել 2017թ. առաջին կիսամյակում չվճարված հարկերը՝ զերծ մնալով հարկերից չարամտորեն խուսափելու դեպքերի գնահատման ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացներից, իսկ ոչ ռիսկային տնտեսվարողների մասով կիրականացվի մեղմ վարչարարություն: