Ռաֆայել Վարանը 1 ամսվա դադարից հետո պատրաստ է խաղալ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը պատրաստ է դուրս գալ խաաղադաշտ: Ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպման ժամանակ եւ վերականգնվեց մեկ ամիս: Նա բաց թողեց Իսպանիայի առաջնության չորս հանդիպում եւ աշխարհի առաջնության ընտրական խաղերը:
Վարանը պատրաստ է մասնակցել «Ռեալ Սոսյեդադի» դեմ առաջիկա խաղին, գրում է Marca-ն:
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին: