Մովսես գյուղում 1 հա խոտածածկույթ և կիսակառույց տան տանիք է այրվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 15-ին, ժամը 11:38-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 15:11-ին:
«Իշի Տաթև» կոչվող հանդամասում այրվել են մոտ 1 հա խոտածածկույթ և Ռ. Վ.-ին պատկանող երկհարկանի ոչ բնակելի կիսակառույց տան տանիքը (մոտ 200 քմ)՝ ամբողջությամբ: