«Չելսիի» կիսապաշտպանը վնասվածքի պատճառով շարք կվերադառնա մեկ ամսից
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Դենիել Դրինքուոթերը, ամենայն հավանականությամբ, չի կարող խաղադաշտ դուրս գալ մինչև հոկտեմբերի 15-ը:
Ըստ «ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի` ֆուտբոլիստը շարք կվերադառնա միջազգային հանդիպումների հետ կապված դադարից հետո:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ:
Հիշեցնենք, որ միջազգային հանդիպումները կանցկացվեն հոկտեմբերի 5-ից 10-ը:
Հավելենք, որ Դրինքուոթերը «Չելսի» է տեղափոխվել «Լեսթերից» 35 մլն եվրոյի դիմաց: