Արագածոտնի մարզում չորս համայնքներում պլանային ջրանջատում կլինի
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ սեպտեմբերի 19-ի ժամը 10.00-ից մինչև 22.00-ը, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական համայքների ձախափնյա հատվածների ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: