Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
ՏնտեսությունՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի («IMF») պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում երկկողմ քննարկումներ են տարվել ՀՀ 2018 թվականի բյուջեի մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև հարակաբյուջետային քաղաքականության վերջին զարգացումներին ու ուղղություններին, ինչպես նաև հնարավոր կանխատեսումներին և բարեփոխումներին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարը բարձր է գնահատել ԱՄՀ հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ընդլայնման ու ամրապնդման հնարավորությունները: