«Երևանը՝ խելացի քաղաք» ծրագրով Երևանը հավակնում է դառնալ աշխարհի խելացի լուծումներ ստեղծող քաղաքներից մեկը. Տարոն Մարգարյան
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Ուրախ եմ տեղեկացնել մեր համաքաղաքացիներին, որ
2799-ամյակին ընդառաջ սկսում ենք «Երևանը՝ խելացի քաղաք» ծրագրի գործնական քայլերի մշակման և իրականացման փուլը, որով մեր մայրաքաղաքը հավակնում է դառնալ աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ:
Ծրագրի զարգացման նպատակով ստեղծել ենք հանձնաժողով, որում կգործեն աշխատանքային խմբեր՝ անդրադառնալով քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին:
Հանձնաժողովը բաց է, ուստի կոչ եմ անում ոլորտով հետաքրքրվողներին և մասագետներին համագործակցել աշխատանքային խմբի հետ՝ հանուն արագ ու կայուն զարգացող Երևանի ապագայի:
Շնորհավորում եմ բոլորիս և ազդարարում զարգացման որակապես նոր փուլի մեկնարկը։
