Ժոզե Մոուրինյուն Պոգբայի վնասվածքի և Ռունիի մասին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի առողջական վիճակի մասին:
«Մենք կարոտում ենք Պոգբային, նա մեզ շատ է հարկավոր: Ամեն դեպքում, Անդեր Էրերան, Մարուան Ֆելաինին և Մայքլ Կերիկը սպասում են իրենց հնարավորությանը:
Նախկինում մենք նույնպես կարևոր ֆուտբոլիստներ ենք կորցրել, սակայն չենք լացել:
Կարծում եմ` «Էվերթոնի» հետ խաղում երկրպագուները կողջունեն Ռունիին, քանի որ նա արժանի է դրան: Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն է եղել: Ստադիոնը կհարգի նրան, քանի որ նա արժանացել է այդ պատվին»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում «BBC»-ն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպան Պոգբան վնասվածք էր ստացել ՉԼ-ի խաղարկության մեկնարկային տուրի` «Բազելի» հետ խաղում: Սպասվում է, որ ապաքինման համար կպահանջվի 4-ից 6 շաբաթ: