Կարլո Անչելոտի. Բավարիան շուտով կլինի գագաթին
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույս է հայտնել, որ իր թիմը շուտով կգլխավորի մրցաշարային աղյուսակը:
«Գագաթին չենք, սակայն վստահ եմ, որ շուտով կլինենք այնտեղ: Ինչ վերաբերում է կազմին, ապա հաշվի առնելով «Շալկեի» հետ առաջիկա խաղը, ստիպված կլինենք ռոտացիա կիրառել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Բունդեսլիգայի չորրորդ տուրի՝ «Բավարիա»-«Մայնց» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: