Մարմնամարզիկները սկսում են պայքարը աշխարհի գավաթի խաղարկության փուլում
ՍպորտՍպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 16-17-ը Փարիզում մասնակցելու է աշխարհի գավաթի խաղարկության փուլին, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է Վահագն Դավթյանին (օղակներ), Հարություն Մերդինյանին (նժույգաթափեր) և Արթուր Դավթյանին (բազմամարտ)։
Նախքան աշխարհի առաջնությունը սա ևս մեկ նախապատրաստական փուլ է մեր մարմնամարզիկների համար։
Գավաթի խաղարկությունից հետո Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնելու Փարիզում։
Սեպտեմբերի 27-ին մեր թիմը Ֆրանսիայի մայրաքաղաքից կմեկնի Մոնրեալ՝ մասնակցելու տարվա գլխավոր ստուգատեսին։
Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-8-ը։