«Ռեալը» զգալի կորուստներով կխաղա Պրիմերայի չորրորդ տուրում
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպումից առաջ հաստատել է, որ վնասվածքների պատճառով խաղը բաց կթողնեն կիսապաշտպաններ Տոնի Կրոսն ու Մատեո Կովաչիչը, պաշտպան Խեսուս Վալյեխոն, հարձակվող Քարիմ Բենզեման: Հանդիպմանը չեն մասնակցի նաեւ որակազրկված հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ պաշտպան Մարսելոն:
«Մեզ սպասվում է շատ կարեւոր հանդիպում, քանի որ տնային հանդիպումներում չորս միավոր ենք կորցրել, իսկ դիմակայելու է առաջնության ընթացիկ առաջատարներից մեկը:
Վալյեխոյի եւ Կրոսի վնասվածքները ծանր չեն, սակայն մենք մտադիր չենք ռիսկի ենթարկել նրանց առողջությունը»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:
«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: