Ոչխարների հոշոտման դեպք` Լոռիում. բնակիչը խոշոր չափի վնաս է կրել
ՀասարակությունYerkir.am-ը գրում է.
Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում սեպտեմբերի 13-ի առավոտյան ժամը 3-ից 4-ի սահմաններում գայլերը հարձակվել են համայնքի բնակիչ Մկրտիչ Մելիքյանին պատկանող ոչխարների անասնագոմի վրա: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց Նոր Խաչակապ գյուղի համայնքապետ Սուրիկ Տռուզյանը:
Նրա խոսքով` բնակչի ոչխարներից 6-ին գայլերը հոշոտել են, իսկ 4-ն անհետացել են: Համայնքապետը նաև տեղեկացրեց, որ բնակչին պատճառված վնասի չափը կազմում է մոտ 350-400 հազար դրամ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում