Ազատամարտիկին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի զենք–զինամթերք պահելու համար. գործը դատարանում է
Հասարակություն1989-1992 թվականներին ՀՀ հյուսիսային շրջանների ինքնապաշտպանական գործողություններին մասնակիցն այդ տարիներին զենք է գտել և ապօրինի պահել է իր տանը, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել:
Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Սաղաթել Հանիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1989-1992 թվականներին գյուղերի միացյալ ջոկատի կազմում մասնակցելով ՀՀ Հյուսիսային շրջանների ինքնապաշտպանական գործողություններին, 1989 թվականին հակառակորդի՝ Բաղանիսի և Կզլդաշի մարտական դիրքերից գտել է հրազեն հանդիսացող՝ գործարանային արտադրության անընթեռնելի Մոսինի կոնստրուկցիայի կարաբին և ռազմամթերք հանդիսացող՝ մեկ հատ 1973 թվականի գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի հրացանային մարտական փամփուշտ: Նա դրանք 1992 թվականին ապօրինի փոխադրել և ապօրինի պահել Է իր՝ Լոռու մարզի Շնող գյուղի տանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում