Երևանում «Գառնիի Սուրիկ Լավաշի» թոռան և փրկարարի մասնակցությամբ դաժան ու ողբերգական ավտովթարի քրեական գործը փոխանցվել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանի և Արգիշտի Տոնոյանի կողմից նախապատրաստված նյութերը, իսկ հետո Ա. Տոնոյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով քրեական գործը փոխանցվել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 5–ին Երևանի Աճառյան փողոցում «Գառնիի Սուրիկ Լավաշի» թոռան և հրշեջ-փրկարարի մասնակցությամբ տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 11-ամյա աղջնակը տեղում մահացել էր, իսկ նրա հարազատները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում