Քենիայում տեսանկարահանել են հազվագյուտ սպիտակ ընձուղտների
TVՔենիայի Գարիսա շրջանում տեսանկարահանել են հազվագյուտ սպիտակ ընձուղտների՝ մոր և ձագի։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը։
Տեսանյութը նկարահանվել է կենդանիների իրավունքների պաշտպանների կողմից և հանդիսանում է բնության մեջ նման ընձուղտների գոյության երրորդ ապացույց։
Չնայած այն բանին, որ կենդանիները լիովին սպիտակ են, այդուհանդերձ նկատելի են բծերի որոշակի ուրվագծեր, որոնք հանդիսանում են ընձուղտի սովորական գունավորման առանցքային տարր։