General Motors-ը Չինաստանում հետ կկանչի ավելի քան 2,5 մլն մեքենա
ՀասարակությունԱմերիկյան General Motors (GM) ավտոարտադրողը եւ նրա համատեղ Shanghai GM ձեռնարկությունը Չինաստանում ավելի քան 2,5 մլն ավտոմեքենա հետ կկանչեն անվտանգության բարձիկների թերության պատճառով, նշված է Որակի վերահսկողության պետական գլխավոր վարչության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առաջին ալիքը կսկսվի 2017 թվականի հոկտեմբերի 29-ին, հետ կկանչվեն ներմուծված 13,592 Saab եւ Opel ավտոմեքենաները: Հաջորդը կսկսվի դեկտեմբերի 29-ին եւ կվերաբերի ավելի քան 2,51 մլն Chevrolet եւ Buick ավտոմեքենաներին:
Հետ կանչվող ավտոմեքենաներն ունեն ճապոնական Takata Corp արտադրողի անվտանգության բարձիկներ: