Կուրտուան` «Արսենալի» հետ խաղի մասին. Կնախընտրեի գոլ բաց թողնել, բայց հաղթել 2:1 հաշվով
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի` «Արսենալի» (0:0) հետ կայացած հանդիպումը:
Միշտ էլ հաճելի է չոր հանդիպում անցկացնել, սակայն ոչ 0:0 հաշվով: Կնախընտրեի գոլ բաց թողնել, սակայն հաղթել 2:1 հաշվով:
Երկու կողմերն էլ շատ լավ էին միմյանց ճանաչում: Դժվար էր տարածություն գտնելը, բացի այդ, նրանք շատ լավ էին ճնշում գործադրում:
Չէի ասի, որ վատ խաղ ենք անցկացրել: Մի քանի լավ հնարավորություն ունեինք, սակայն մրցակցի դարպասապահ Չեխը շատ լավ սեյվեր էր կատարում»,- Կուրտուայի խոսքն է մեջբերում «ազնվականների» պաշտոնական կայքը: