Պարզվում է` քիչ քանակությամբ ածխաջրերը օգնում են նիհարել
LifestyleԳերմանացի մի խումբ գիտնականներ ուսումնասիրությունների արդյունքների վրա հիմվելով հայտարարել են, որ նիհարելու համար անհրաժեշտ է հրաժարվել ընդեղենից և ձվից:
Նրանք գիտափորձի մասնակից 322 կամավորներին բաժանել են երեք խմբի: Մի խումբը միջերկրածովյան դիետա է պահել, մյուսը ածխաջրածնի ցածր պարունակությամբ դիետա, երրորդ խումբն էլ ճարպի ցածր պարունակությամբ դիետա: Պարզվել է, ար ամենաարդյունավետը եղել է ածխաջրածնի ցածր պարունակությամբ դիետան:
Կես տարի անց կամավորները, ովքեր հիմնականում սնվել են մսով և ձկով, միջին հաշվով նիհարել են 6.4 կգ-ով: Միջաերկրածովյան դիետային հետևող կամավորները (ձուկ, աղցաններ, ընկույզ) նիհարել են 4.9 կգ-ով, իսկ ճարպի ցածր քանակը նպաստել է նիհարել 4.7 կգ-ով:
Չնայած տարիների ընթացքում մարդիկ կրկին ավելորդ քաշ են հավաքել, սակայն ամենաքիչը գիրացել են ածխաջրածնի ցածր պարունակությամբ դիետային հետևողները:
Դիետոլոգների պնդմամբ` ածխաջրածնի ցածր պարունակությամբ դիետան ամենարդյունավետն է, քանի որ այդ դեպքում մարդիկ ավելի շատ օգտագործում են բանջարեղեն և միս` սննդակարգից նվազեցնելով ձուն և ընդեղենը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: