Զույգերի բաժանման հիմնական պատճառը
LifestyleՎերջին շրջանում մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքում պարզել են, որ ամուսնությունների գրեթե կեսը, վաղ թե ուշ ավարտվում է բաժանությամբ:
Իսկ որո՞նք են դրանց հիմնական պատճառները: ОRER.news-ը ներկայացնում է զույգերի բաժանման 5 հիմնական պատճառները:
1. Դավաճանություն
Բաժանությունների մոտավորապես 17 տոկոսը տեղի է ունենում անհեթեթ ամուսնական դավաճանության պատճառով, չնայած մասնագետները պնդում են, որ ընդհանուր առմամբ, ինքնին անհավատարմությունը չի կարող ամուսնության փլուզման պատճառ հանդիսանալ, այլ հարաբերությունների կործանման նախանշան է: Այնուամենայնիվ, այն համարվում է համար առաջին պատճառը:
2. Անհամատեղելիություն
Հնարավոր է, ամուսնության հարցում զույգը շտապել է, կամ հանգամանքներն են այդպես դասավորվել, իսկ հնարավոր է պարզապես աստիճանաբար զույգերն իրարից հեռվացել են:
3. Շփման պակասը
Երբեմն, արդեն բաժանված մարդիկ նշում են այն փաստը, որ վեճի ընթացքում իրենք պարզապես չեն լսում դիմացինի տեսակետը: Ամուսնության մեջ շատ կարևոր է շփումը:
4. Չարդարացված սպասումներ
Ամուսիններից մեկը կամ երկուսն էլ կարող են հիասթափություն ապրել, քանի որ ամուսնությունը չարդարացրեց իրենց սպասումները:
5. Փողը
Եթե զույգը ընտանեական ֆինանսի կառավարման նկատմամբ տարբեր մոտեցում ունի, ապա դա ևս կարող է խանգարել միմյանց հասկանալ, և մշտական ընդհարումների պատճառ կարող է հանդիսանալ: