Զիդան. «Ռեալի» երկրպագուները բոլորին են սուլել
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պաշտպանել է թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որին սուլել էին Արքայական ակումբի երկրպագուները դժգույն խաղի համար:
«Ակնհայտ է, որ ազատ տարածություն ունենալու դեպքում, Բեյլը անկասելի է: Բայց նա լավ է խաղում նաեւ սահմանափակ տարածությունում, քանի որ տեխնիկապես շատ ուժեղ է: Մենք պետք է համբերություն ունենանք նրա մարզավիճակի հարցում, քանի որ գիտենք նրա բարձր մակարդակը: Առաջիկայում մենք կտեսնենք լավագույն Բեյլին: Իսկ «Ռեալի» երկրպագուները սուլել են բոլորին:
Ուրախ ենք, որ Ռոնալդուի որակազրկումն ավարտվեց: Հույս ունենք, որ այսպիսի միջադեպ նրա հետ տեղի է ունենում վերջին անգամ: Նրա վիճակագրությունն այնքան տպավորիչ է, որ կարծես՝ առաստաղին է հասել: Սակայն նա այնքան հավակնոտ է, որ չեմ զարմանա նոր նվաճումներին:
«Ռեալում» բոլորը գիտեն, թե ով է իրացնում 11 մետրանոցը կամ տուգանային հարվածը»,- Զիդանի խոսքը մեջբերում է marca-ն:
Սեպտեմբերի 20-ին կայանալիք Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում «Ռեալը» կընդունի «Բետիսին»: Առաջին չորս տուրերը բաց թողած Ռոնալդուն հայտացուցակում է: