Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta–ն։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,57 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 49,76 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով աճել են 0,31 տոկոսով եւ կազմել մեկ բարելի դիմաց 55,31 դոլարի։