Բետիսի մարզիչ. Ներկայիս Ռեալը նույն մակարդակի վրա է, ինչ Գվարդիոլայի Բարսելոնան
Սպորտ«Բետիսի» գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենն Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղից առաջ խոսել է «Ռեալի» մասին.
«Կարծում եմ` «Ռեալը» հիմա այն մակարդակի վրա է, ինչ` «Բարսելոնան» իր լավագույն ժամանակներում` Խոսեպ Գվարդիոլայի օրոք:
Այս երկու թիմերը նման են իրար, իսկ որպես լրացում կա ֆիզիկական ուժը, որը ոչ բոլոր ֆուտբոլիստներն ունեին Գվարդիոլայի թիմում: Ես հաճույք եմ ստանում տեսնելով, թե ինչպես են նրանք վերահսկում գնդակը, կոմբինացիաներ կազմակերպում, և սովորում եմ նրանցից»,- Սետյենի խոսքերն է փոխանցում «Football Espana»-ն:
Նշենք` «Բետիսը» Պրիմերայի առաջին տուրում հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել է «Բարսելոնային», իսկ «Ռեալի» հետ արտագնա հանդիպում կանցկացնի այսօր` սեպտեմբերի 20-ին: