Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է երեք խաղով
ՍպորտՀանդիպման ընթացքում դաշտից հեռացվել էր Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՖՖ-ի կարգապահական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել ոչ մարզական պահվածքի պատճառով, կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ Խաշմանյանին որակազրկել երեք խաղով, իսկ «Ալաշկերտին» տուգանել 100 հազար դրամով: