Իսպանացի ֆուտբոլիստը քաղցկեղը հաղթահարելուց հետո պատրաստ է վերսկսել մարզումները
ՍպորտԲիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Յերայ Ալվարեսը մոտ ժամանակներս կվերսկսի մարզումները, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Դեկտեմբերին ֆուտբոլիստի մոտ աճուկային հատվածում քաղցկեղ էր հայտնաբերվել, ինչից հետո նա վիրահատության էր ենթարկվել:
Երկու ամիս անց Ալվարեսը վերադարձել էր խաղադաշտ, բայց հունիսին բժիշկները հետազոտություններից մեկի ժամանակ հիվանդության կրկնություն էին հայտնաբերել:
Այդ պատճառով Յերրայ Ալվարեսը չկարողացավ օգնել Իսպանիայի երիտասարդական հավաքականին Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև ստիպված եղավ բաց թողնել միջմրցաշրջանային նախապատրաստությունը:
«Ալվարեսի բուժման կուրսն ավարտվել է: Առաջիկա օրերին նա կսկսի ակտիվ աշխատանքը թիմին միանալու համար»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալվարեսին աջակցելու համար բասկյան թիմի 26 ֆուտբոլիստներ սափրել էին իրենց գլուխները: