Բենզեման պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ
Սպորտ«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ:
Սա տեղի է ունեցել հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում` ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի ներկայությամբ:
Կարիմ Բենզեման, որի պայմանագիրն ավարտվում էր 2019 թվականի ամռանը, նոր համաձայնագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ 29-ամյա ֆուտբոլիստը տարեկան ավելի քան 7,5 մլն եվրո կվաստակի:
Կարիմ Բենզեման 2009 թվականից է հանդես գալիս «Ռեալում», ուր տեղափոխվել է «Լիոնից»: Նրա ակտիվում 371 պաշտոնական հանդիպում կա մադրիդցիների կազմում, 182 գոլ և 104 գոլային փոխանցում: