«Բոքո Հարամ» խմբավորման գրոհայինները գերի են վերցրել Գերմանիայի քաղաքացուն
Միջազգային«Բոքո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները իրենց վրա են վերցրել Գերմանիայի քաղաքացուն առևանգելու պատասխանատվությունը: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը'վկայակոչելով Աբուբաքար Շեքաու խմբավորման առաջնորդին:
Քաղաքացուն առևանգել են հուլիսի 16-ին, Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Ադամավա նահանգի իր տնից:
Ներկայումս «Բոքո Հարամը» չի առաջադրել որևէ կոնկրետ պահանջներ Գերմանիայի քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ:
Ավելի վաղ Աֆրիկյան «Բոքո Հարամ» արմատական խմբավորման ղեկավարությունը հերքել է Նիգերիայի կառավարության հրադադարի մասին հաղորդագրությունը: