ԱՄՆ դոլարի փոխարժեքն աննշան աճել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է 478.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 648.8 դրամ (աճել է 10.90 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 574.10 դրամ (նվազել է 0.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.31 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Ոսկի՝ 19,869.53 դրամ, պատին՝ 14,347.39 դրամ, արծաթ՝ 263.69 դրամ։