Կարեն Գրիգորյանը և Արման Միքայելյանը գլխավորում են «Երևան օփեն»-ի աղյուսակը
ՍպորտՀայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Երևան օփեն» միջազգային մրցաշարի 4-րդ տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տուրի կենտրոնական պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Արման Միքայելյանը 13 քայլում հաղթեց Ամին Թաբաթաբեյիին, Կարեն Գրիգորյանը ուժեղ գտնվեց Արթուր Գաբրիելյանից, կրկնակի օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանի և Տիգրան Լ. Պետրոսյանի դիմակայությունում հաղթանակ գրանցեց վերջինս, իսկ առաջին խաղատախտակի վրա հաշտություն կնքեցին գրոսմայստերներ Ալեքսեյ Կիսլինսկին և Ալեքսեյ Ալեքսանդրովը:
4 տուրից հետո աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Կարեն Գրիգորյանը և Արման Միքայելյանը: 13 շախմատիստ առաջատարներին զիջում են կեսական միավորով: 5-րդ տուրի կենտրոնական պարտիայում առաջատարները կմրցեն միմյանց դեմ: