Չեխիայում ծնվել են եզակի ցեղատեսակի առյուծներ (վիդեո)
TVՉեխիայի կենդանաբանական այգում ծնվել են եզակի ցեղատեսակի սպիտակ առյուծի 5 ձագեր: Ծնվելուց միայն երկու ամիս անց փոքրիկ առյուծներին ներկայացրել են այցելուներին:
Առյուծները սովորաբար ունենում են 2-4 ձագեր, սակայն միաժամանակ 5 առյուծների լույս աշխարհ գալը, այն էլ տվյալ ցեղատեսակի, մեծ հաջողություն են համարում չեխական կենդանաբանական այգում:
Նշենք, որ սպիտակ առյուծների գույնը պայմանավորված է գենետիկ մուտացիայով: Դրանք ալբինոս չեն համարվում, քանի որ նրանց աչքերի և մաշկի գույնը սովորական առյուծների նման է: