Սոթք-Քարվաճառ ճանապարհին 15 մեքենա է արգելափակվել
ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 3-ին' ժամը 02.36-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ հատվածի 43-րդ կմ-ում ավտոմեքենաները տեղացած թաց ձյան պատճառով չեն կարողանում հաղթահարել բարձունքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 մարդատար ավտոմեքենա' 45 ուղևորով (10 կին, 5 երեխա):