Պրահայում ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստը վայրէջք է կատարել հանդիսականների վրա (տեսանյութ)
TVՊրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը վայրէջք է կատարել ավիաշոուն դիտելու եկած կնոջ և երեխայի վրա:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Չեխիայի Զինված ուժերի մամլո ծառայության ներկայացուցչին, տղամարդն ուժեղ քամու պատճառով դուրս է եղել վայրէջքի համար նախատեսված շրջանից: Նա ընկել է այն գոտում, որտեղ կանգնած են եղել հանդսիականները:
Նրանից բացի ևս երկու մարդ վնասվածք է ստացել: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Պարաշյուտիստին ևս բուժօգնություն է ցուցաբերվել: