Սարգիս Ադամյանը մասնակցել է «Այնտրախտ»-ի դեմ խաղին
ՍպորտՖուտբոլի Հայաստան ազգային թիմի անդամ Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենսբուրգ»-ի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բունդեսլիգայի երկրորդ լիգայի 8-րդ տուրում Ադայանի «Յան Ռեգենսբուրգ»-ը հյուրընկալել էր Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ին և հաղթել է 2:1 հաշվով:
Հայաստան ազգային թիմի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը եղել է թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 86-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը նար արժանացել է դեղին քարտի:
«Յան Ռեգենսբուրգ»-ը ունի 9 միավոր և կիսում է 10-11 տեղերը: