Կաչաղակը «գրոհել» է ամերիկացի հեծանվորդին (տեսանյութ)
TVՀամացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է կաչաղակը հարձակվում ամերիկացի սիրողական հեծանվորդի վրա: Տեսանյութը հրապարակվել է ViralHog-ի YouTube-յան ալիքում։
Հաղորդվում է, որ թռչունն ավելի քան 10 անգամ հարվածել է տղամարդու սաղավարտին, ինչից հետո հեռացել:
«Ես պարզապես հեծանիվ էի քշում և զվարճանում, երբ որոշ փետրավոր ընկերներ որոշեցին միանալ իմ զբոսանքին: Կարծես կաչաղակները սեզոնը բացել են ժամանակից շուտ», - պատմել է ամերիկացի հեծանվորդը։