«Վարդարը» հաղթեց, Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը
ՍպորտՄակեդոնիայի առաջնության 7-րդ տուրում «Վարդարը» հյուրընկալվեց «Պելիստերին» և հաղթեց նվազագույն հաշվով:
«Վարդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
Հայաստանի ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը փոխարինման է մտել 87-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Վարդարը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: