Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը երկրորդ պարտիայում կրկին ոչ-ոքի խաղաց
ՍպորտԹբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի եզրափակչի երկրորդ դասական պարտիայում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ:
Պարտիան ավարտվեց 75-րդ քայլին:
Երրորդ դասական պարտիան կանցկացվի վաղը` սեպտեմբերի 25-ին: Հիշեցնենք, որ առաջին դասական պարտիան կրկին ոչ-ոքի էր ավարտվել:
Ոչ-ոքիների դեպքում շախմատիստները կպայքարեն թայ-բրեյքում: Այն կկայանա սեպտեմբերի 27-ին: Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչի մասնակիցները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին: