Բունդեսլիգա. «Բայերը» խոշոր հաշվով հաղթեց «Համբուրգին»
ՍպորտԳերմանիայի առաջնության 6-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» «Բայ Արենայում» ընդունեց «Համբուրգին»:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 3:0: Դուբլի հեղինակ դարձավ Կևին Ֆոլանդը, մեկ անգամ աչքի ընկավ Լուկաս Ալարիոն:
Այս խաղից հետո «Բայերը» 7 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը: «Համբուրգը» 6 միավորով 15-րդ տեղում է:
«Բայեր»-«Համբուրգ»` 3:0
Գոլերը` Ֆոլանդ (20, 83), Ալարիո (23)