ՊՍԺ-ի նախագահը 1-ական միլիոն է առաջարկել Կավանիին եւ Նեյմարին 11 մետրանոց իրացնելու իրավունքը զիջելու համար
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի նախագահը թիմի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին 1 միլիոն եվրո է առաջարկել 11 մետրանոցն իրացնելու իրավունքը բրազիլացի հարձակվող Նեյմարին զիջելու համար, սակայն մերժում է ստացել:
Նույն առաջարկով ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին դիմել է Նեյմարին, որպեսզի նա հրաժարվի 11 մետրանոցներն իրացնելու հավակնությունից, սակայն բրազիլացին եւս չի ցանկացել զիջել, հաղորդում է dailymail-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրում Կավանին հրաժարվել էր զիջել 11 մետրանոցն իրացնելու հնարավորությունը Նեյմարին: Այդ խաղում ՊՍԺ-ն 2:0 հաշվով հաղթել էր «Լիոնին»: