Նախարար. Հայաստանը պետք է անցնի Սահմանադրության ընկալման երրորդ փուլին
Հայաստանը պետք է անցնի Սահմանադրության ընկալման երրորդ փուլին, որտեղ հանրություն ինքն է գիտակցում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ երկրի հետագա զարգացման տեսլականի համար: Այս մասին նոյեմբերի 3-ին «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Որպես կրթության եւ գիտության նախարար` նա գոհունակություն է հայտնել, որ Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, որը վերջերս Լեզուների եւ սոցիալական գիտությունների համալսարանի կարգավիճակ է ստացել, մնան միջոցառում է կազմակերպել: «Իսկ որպես քաղաքական գործիչ` պետք է ասեմ. Ակնհայտ է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների փաթեթը երկու տեսակի քննարկում է անցնում` իրավական եւ քաղաքական», - նշել է Աշոտյանը: Նա հավելել է, որ առաջին Սահմանադրությունը այսպես կոչված «անկախության ցուցիչն» էր, եւ Հայաստանը պետք է նրա ընկալման երրորդ փուլին անցնի:
Խորհրդաժողովը կազմակերպել են Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը եւ Երեւանի Բրյուսովի անվան լեզուների եւ սոցիալական գիտությունների համալսարանի հեռանկարային ուսումնասիրությունների եւ նախաձեռնությունների կենտրոնը: Հոկտեմբերի 10-11-ի նիստում Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն էր հայտնել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: